Արմինֆո. Իշխանության ղեկի մոտ Սերժ Սարգսյանի հերթական վերարտադրություն թույլ չտալը թիվ մեկ խնդիրն է Հայաստանում: Փետրվարի 12-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանի ծրագրերին խոչընդոտելու միակ եղանակը ժողովրդի վճռական դիմադրությունն է:
Պատգամավորը հայտարարել է, որ տվյալ պահին ամեն ինչ գնում է այն բանին, որ ապագա վարչապետի ձեռքում կենտրոնացված կլինի ողջ իշխանությունը: «Հետևաբար այդեն այսօր ակնհայտ է, թե ում են ուզում առաջադրել վարչապետի պաշտոնի համար ՀՀԿ ներկայացուցիչները՚, - հայտարարել է պատգամավորը, ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել լուրջ քաղաքական խնդիրների Հայաստանում:
Նա ընդսմին համոզմունք է հայտնել, որ, չնայած սահմանափակ լիազորություններին, նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը կարող է իրագործել որոշակի բարեփոխումներ, հատկապես, հաշվի առնելով նրա հրապարակային հայտարարություններն այն մասին, որ ինքը մտադիր չէ վերածվել ինչ-որ մեկի խամաճիկի: Եվ, այդուհանդերձ, պատգամավորը նշել է, որ չարժե լիովին վստահել Արմեն Սարգսյանի հայտարարություններին: «Մեկ բան է հայտարարել, միանգամանյ այլ բան` կատարել: Ինչևիցե, նրա թեկնածության նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել՚, - հայտարարել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերթական անգամ հայտարարել է, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել վարչապետի պաշտոնի թեկնածուի հարցը, քանի որ «տվյալ պահին լրջորեն նախապատրաստվում են նախագահական ընտրություններին՚: Անդրադառնալով նախագահնական լիազորությունների ավարտից հետո վարչապետի պաշտոնին չհավակնելու Սերժ Սարգսյանի խոստմանը` Բաղդասարյանը նշել է, թե «ամենագլխավորը ոչ թե խոստումներն են, այլ` Հայաստանի շահերը՚: «Եթե մենք հանգենք հետևության, որ վարչապետի պաշտոնի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ապա կառաջադրենք հենց նրան՚, - եզրափակել է Բաղդասարյանը: