Արմինֆո. Համաձայն պաշտոնապես հրապարակված խոշոր հարկատուների ցանկի, 2017թ.-ի արդյունքներով Հայաստանում գործող բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Արդշինբանկն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել ավելի քան 4,7 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 54,1%-ով և 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Բանկը 39-րդից դարձել է 26-րդը:
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ» և «Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը»:
Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: