Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի բաժնը 10-ամյա աղջկա
առևանգման և պատանդ վերցնելու անչությամբ հարցուցել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2018 թվականի փետրվարի 1-ին Եղվարդ քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանից ստացվել է ահազանգ, որ առևանգվել է նրա տասնամյա դուստրը, իսկ երեխային առևանգողը պահանջում է վերադարձնել դրամական պարտքը:
Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, երեխայի մոր հին ծանոթներից մեկը, օգտագործելով ընտանիքների միջև ձևավորված մտերմիկ հարաբերությունը, աղջկան կանչել է խանութ, բայց խաբեությամբ տարել է իր բնակության վայրն ու փակել: Առևանգողը երեխայի մորից պահանջել է վերադարձնել 30 հազար դրամի պարտքը, , սպառնալով, որ հակառակ դեպքում երեխային չի վերադարձնի:
Հայաստանի Քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Աղջիկը ճանաչվել է որպես տուժող, իսկ կասկածյալը ձերբակալվել է: