Արմինֆո. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թ. ռուսական քաղաքացիություն ստացած օտարերկրացիների ցուցակը, ինչպես նաև երկրների ցուցակը, արտեղից այդ քաղաքացիները ժամանել են ՌԴ:
Այդ ցուցակի համաձայն, 2017 թվականին ռուսական քաղաքացիություն է ստացել Հայաստանի
25.144 բնակիչ: Հարևան Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 10.394 և
Վրաստանից 2.535 մարդ:
Նշենք, որ 2016 թվականին ռուսական քաղաքացիություն է տրամադրվել Հայաստանի 22. 264
քաղաքացու: Այսինքն՝ 2016 թ. համեմատ, ռուսական քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է մոտ 3.000-ով:
Ավելի վաղ հրապարակվել էր վերջին 10 տարում ԱՄՆ քաղաքացիություն ստացած անձանց ցուցակը:
Պաշտոնական տվյալների համաձայն, ԱՄՆ 7,4 մլն քաղաքացուց 27.000-ն ավելի վաղ բնակվել է
Հայաստանում:
Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար դիմած Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին դեսպանատանը մերժում է ստանում: