Արմինֆո. Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության և ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում հերքել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած Վազգեն Սարգսյանի հետ իր վեճի մասին լուրերը, ինչը, իբր, հասել է ծեծկռտուքի:
«Բացարձակ սուտ է, խնդրում եմ չշահարկել դա»,- նշել է Սարգսյանը: Նա միայն հայտարարել է, որ նախագահի պաշտոնում թե ընտրվելու, թե չընտրվելու դեպքում կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին:
Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ իր առաջադրման վերաբերալ վերջնական որոշում կընդունի միայն երկրի հասարակական-քաղաքական և սոցիալական տարբեր շրջանակների հետ իր հանդիպումների ավարտից հետո:
ՀՀ նախագահի ընտրությունները խորհրդարանում տեղի կունենան մարտի 2-ին: