Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարությանը:
Այսպես, հունվարի 29-ին, ամփոփելով 2017-ի արդյունքները, Նալբանդյանը, անդրադառնալով Ալիևի պարբերական հայտարարություններին, կապված Երևանն Ադրբեջանին պատկանելու հետ, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Բաքվից հնչած վերջինիս հայտարարություններին, ապա դա նորություն չէ: Առաջին անգամ չենք լսում նման հայտարարություններ: Դա գրեթե նույն շարքից է. «Արցախի պատմական ադրբեջանական
տարածք է»: Կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի նախագահին հրավիրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը: Թող տեղում ծանոթանա Երևանի պատմությանը»: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նշում է ոչ միայն Երևանի 2800-ամյակը, այլ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակը: Նախարարը հիշեցրել է, նրա հայրը`Հեյդար Ալիևը ժամանակին այցելել է Սարդարապատի հուշահամալիր. «Գուցե մի օր էլ, Ադրբեջանի ներկայիս նախագահն այցելի»:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Նալբանդյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը մշտապես փորձում է հրաժարվել համաձայնագրերից: Նա կարևորել է պայմանավորվածությունների կատարումը: