Արմինֆո. «Ես Հայաստանի նախագահի պաշտոնում իմ առաջադրման մասին
վերջնական որոշում կկայացնեմ միայն Հայաստանի հասարակական և քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ավարտից հետո», - այս մասին լրագրողների հետ զրույցում, մինչև ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը, հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում Արմենին Սարգսյան:
Նա տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումներից բացի նախատեսված են հանդիպումներ քաղաքացիական հասարակության, մշակույթի, արվեստի և այլ հատվածների ներկայացուցիչների հետ: «Եվ միայն այդ հանդիպումների հիման վրա և դրանց արդյունքներով կկայացնեմ վերջնական որոշում», - ընդգծել է թեկնածուն: Նա հրաժարվել է պատասխանել այլ հարցերի:
Նշենք, Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին: Նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից 3/5 ձայնով, երկրորդ և հաջորդ տուրերում ընտրության ցենզն իջեցվում է: