Արմինֆո. Հայաստանը մտահոգված տարածաշրջանում լարվածության
նոր օջախ առաջացումով: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով տարեկան գործունեության արդյունքները, պատասխանելով Սիրիայում Թուրքիայի գործողություններին վերաբերվող հարցին:
«Անկասկած, մտահոգության տեղիք է տալիս լարվածության նոր օջախի առաջացումը տարածաշրջանում, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում, կան վիրավորներ, որոնց թվում նաև սիրիահայեր: Սա մտահոգության լուրջ առիթ է», - ասել է Նալբանդյանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը հույս ներշնչեց, որ խաղաղության և կայունության է հաստատվել Սիրիայում: «Մինչդեռ, լարվածության նման օջախի
առաջացումը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կայունության հաստատման գործընթացում: Մենք կողմ ենք, որպեսզի վեճերը լուծվեն բանակցությունների միջոցով, օգտագործելով միջազգային հարթակները: Ես նկատի ունեմ Ժնևի, և Աստանայի գործընթացները: Այսօր Սոչիում սկսվելց Սիրիայի ազգային կոնգրեսը, որը ևս մեկ
կարևոր միջազգային հարթակ է, որը, հուսով ենք, թույլ կտա հասնելու կայունության և խաղաղության, և Սիրիայի երկխոսության միջոցով լուծել խնդիրները», - եզրափակել է նա:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարեց «Olive Branch» օպերացիայի մասին, քրդական ուժերի դեմ Սիրիայի Աֆրինում: Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմն ավելի ուշ հայտարարեց Աֆրինի ցամաքային օպերացիայի սկիզբը: Միևնույն ժամանակ, Թուրքիայի հետ միասին գործում են նաև «Ազատ սիրիական բանակի» գրոհայինները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում, նշելով, այն հանդիսանում է Սիրիայի անբաժանելի մասը: