Արմինֆո. «2017 թվականին մի քանի նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում: Մասնավորապես, տեղի
ունեցան հայ-հնդկական բարձր մակարդակի հանդիպումներ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հնդկաստան, իսկ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Անսարին այցելեց Հայաստան»: Այդ մասին նախօրեին Հնդկաստանի անկախության 68-րդ ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը: Դեսպանը նշել է նաև, որ հիմնվելով բարձր մակարդակով այցերի արդյունքների վրա՝ կողմերը կշարունակեն զարգացնել բազմաթիվ ձևաչափերով հարաբերությունները: Մասնավորապես, դեսպանը նշել է ՏՏ ոլորտը, տնտեսությունը և մշակույթը:
«Այս տարի Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը բացել է յոգայի ամբիոն, մեր հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է հանդիսացել վիզային սահմանափակումների վերացումը»,- նշել է Հնդկաստանի դեսպանը:
Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն իր հերթին հայտարարեկ է, որ արդեն 25 տարի է, ինչ երկու երկրների միջև հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ: Եվ այդ ընթացքում երկրներն ակտիվորեն համագործակցում են մի շարք ոլորտներում: «Մենք շատ գնահատում ենք Հնդկաստանի կառավարության աջակցություն մի մարք ծրագրերին, որոնք իրականացնում ենք տնտեսության և ՏՏ ոլորտում: Մենք ակտիվորեն համագործակցում ենք բժշկության և մշակույթի ոլորտում»,- հայտարարել է Պապիկյանը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե ինչպես է Յոգեշվար Սանգվանը գնահատում հայ- հնդկական
հարաբերությունները՝ դեսպանը պատասխանել է, որ տվյալ պահին պետությունների միջև
հարաբերություններն ակտիվորեն զարգանում են մշակույթի ոլորտում: «Մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում: Պետք է նշեմ, որ Հայաստանի 3 նախագահներն էլ այցլել են Հնդկաստան, ինչը մեզ համար շատ արժեքավոր է: Մենք հայ-հնդկական փոխհարաբերությունների էլ ավելի խորը զարգացման մեծ ներուժ ունենք տնտեսության, ՏՏ, դեղագիտության ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերությունում»,- ասել է դեսպանը: