Արմինֆո. Հայաստանի երիտասարդ քաղաքացիներն այսուհետև խաղատներ այցելելիս պետք է անձնագիր ներկայացնեն: Հունվարի 17-ին ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ
համապատասխան փոփոխություն է կատարվել «Շահումով խաղերի, ինտերնետային խաղերի և խաղատների մասին՚ օրենքում:
Ինչպես իր ելույթում նշել է ընդդիմադիր «Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, գործող օրենսդության համաձայն, մինչև 21 տարեկան անձինք իրավունք չունեն այցելել խաղային հաստատություններ, առավել ևս` խաղադրույքներ կատարել: Սակայն երկրի օրենսդրությունում բացակայում էին մեխանիզմները, որոնց միջոցով շահումով խաղերի կազմակերպիչները կարող էին վերահսկել վերը նշված դրույթի կատարումը: Այժմ
երիտասարդները պետք է անձնագիր ներկայացնեն:
Բացի այդ, փաստաթուղթը ներառում է պահանջ, որի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է մշակի այն անձանց տվյալների շտեմարան, որոնց դատարանները ճանաչել են սահմանափակ աշխատունակություն ունեցող, և նրանց մուտքը խաղային հաստատություններ կարգելվի: Էդմոն Մարուքյանը հաղորդել է, որ ներկայացված տարբերակը փոխզիջում է կառավարությանը, սակայն հետագայում կմշակվի նոր օրինագիծ: