Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույն դիվանագետներին ներկայացրել է Երևանի դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:
«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների՚, - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը` Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում իր ելույթում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում, քանի որ Անկարան մշտապես նախապայմաններ էր առաջ քաշում դրանք վավերացնելու համար: Այդ առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ազգային ժողովում այդ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց, իսկ 2015 թվականի փետրվարին դրանք հետ կանչվեցին Հայաստանի խորհրդարանիցկ: