Արմինֆո.Հայաստանի հասարակական կազմակերպությունները վերակազմության հնարավորություն կստանան: Դեկտեմբերի 8-ին ԱԺ նիստում համապատասխան ուղղումներ են կատարվել Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթում:
Ներկայացված փաթեթի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի ասելով, այժմ որոշ կազմակերպություններում արդեն չկան նախկին հիմնադիրները, և ակտ ներկայացնելու պահանջը խնդրահարույց է, այդ թվում` այնպիսի կազմակերպությունների համար, ինչպես` Համայնքների միությունը, Ֆուտբոլի ֆեդերացիան և այլն:
Օրենքների փաթեթի ընդունումից հետո այդ խնդիրը կլուծվի, իսկ հասարակական կազմակերպություններն անարգել վերակազմության իրավունք կստանան: Բացի այդ, հանվել է նաև գլխավոր տնօրենին կամ վարչության նախագահին պարտադիր ՀԿ ընդհանուր ժողովում ընտրելու պահանջը, ինչը թույլ կտա օպերատիվ լուծել հասարակական կազմակերպությունների հարցերը: