Արմինֆո.Ռուսաստանը ոչ մի կասկած և տարակուսանք չունի Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌՏՌ-Բելառուս՚-ին հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը տագնապած է «Արևելյան գործընկերությանը՚ Բեlառուսի մասնակցությամբ:
«Մենք, իհարկե, տեսնում ենք, թե իրենց ինչպես են պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները: Սակայն, ևս մեկ անգամ կրկնեմ, նրանց չի հաջողվում, և, վստահ եմ, չի հաջողվի «Արևելյան գործընկերության՚ ողջ սխեման փոխադրել հակառուսական հուն՚, - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, «Արևելյան գործընկերությանը՚, Լավրովն ասել է, որ Ռուսաստանը երբեք որևէ մեկի չի սովորեցնում ապրել: «Մենք ԵՄ հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը, դժբախտաբար, սառեցված է` ոչ մեր մեղքով: Մենք երբեք կասկած չեն տածել այն առնչությամբ, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամները ցանկանում են լավ հարաբերույթյուններ ունենալ, Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի ևւ Հարավի գործընկերների հետ: Ականատես ենք «Արևելյան գործընկերությունը՚ հակառուսական նպատակներով օգտագործելու ԵՄ անդամ որոշ երկրների ցանկության: Նրանք մեծամասնություն չեն, սակայն իրենց բավականին ագրեսիվ են դրսևորում: Դա արտահայտվեց նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյի ելույթում: ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա անպիտան միջոցներով հերթկան փորձը կլինի, եւ ԱՊՀ երկների հետ շփումներում հակառուսական բռնկումների փորձն անարդյուանվետ եւ անհեռանկարային է՚, - համոզմունք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարը: