Արմինֆո.ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երեւան կատարած այցելության ժամանակ ներկայացրել է հանձնարարականներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցից: Կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ։
ԺՀՄԻԳ ներկայացուցիչները նշել են պոտենցիալ ոլորտները՝ հետագա համագործակցության համար ու առաջարկել են որոշակի քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել տարբեր շահագրգռված կողմերի կողմից հանձնարարականները դիտարկելու համար։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն առաջնահերթ հանձնարարականների վրա, որոնք ուղղված են ընտրակաշառքի ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը՝ ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունն ամրապնդելու նպատակով։
Զեկույցում հանձնարարվում է անցկացնել ծավալուն բարեփոխումներ ընտրությունների բնագավառում՝ առկա բացթողումներն ու օրենսդրական երկիմաստ դրույթները վերացնելու համար, այդ թվում քարոզչության, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետների մասին։ Բյուրոն նշել է, որ անհրաժեշտ են հետագա ջանքեր՝ սահմանափակ հնարավորություններով ընտրողների իրավունքների սահմանափակումները վերացնելու ու քվեարկության ընթացակարգը նրանց համար ավելի հասանելի դարձնելու, ընտրություններին կանանց մասնակցությունն ընդլայնելու ու ընտրությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
ԺՀՄԻԳ զրուցակիցների մեծ մասը շեշտել է Հայաստանում ընտրական գործընթացի հանդեպ հասարակության անվստահությունը վերացնելու անհրաժեշտությունը ու կոչ է արել քաղաքական իսթեբլիշմենթին քաղաքական կամք դրսեւորել ընտրողների նկատմամբ բոլոր տեսակի ճնշումների դեմ ու հրապարակավ խոչընդոտել ընտրակաշառքին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ, ընդունելով ընտրությունների վերաբերյալ հանձնարարականների կատարմանը մասնակցելու կողմերի պատրաստակամությունը, անհրաժեշտ են լայն ու համընդգրկուն խորհրդատվություններ բարեփոխումների հաջող ընթացքի համար, նշել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ - ասել է Դոնալդ Բիսսոնը` այցի ժամանակ։ ԺՀՄԻԳ մեկ այլ ներկաայցուցիչ` Ալեքսանդր Շլիկն, իր հերթին, ընդգծել է, որ Գրասենյակը պատրաստ է աջակցել հանձնարարականների իրականացմանը՝ այդ թվում ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերանայելու ու տեխնիկական հարցերի առնչությամբ։
ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները պարտավորվել են օպերատիվ հետեւել ԺՀՄԻԳ գնահատակններին ու հանձնարարականներին:
Զեկույցի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. (http://www.osce.org/odihr/328226?download=true ):