Արմինֆո.: Օգոստոսի 29-ին «Սևանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ժամը 16:00-ի սահմաններում «Սևանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր տարածք: Ժամը 20:00-ի սահմաններում «Սևանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 500մ2 չոր խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հրդեհները մարվել են:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են խիստ հսկողության տակ: