Արմինֆո.«Երկիր ծիրանի» կուսակցության գլխավոր նպատակը Հայաստանի իշխող վերնախավի տապալումն է: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Այնուհետ նա խիստ քննադատության է ենթարկել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ չլուծված են մնում բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հաղորդակցական, սոցիալական և բժշկական: Նա հատուկ շեշտել է հաղորդակցության հետ կապված խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել, քանի որ մայրաքաղաքի տրանսպորտային գծերը պատկանում են այս կամ այն օլիգարխին: «Ես չեմ կարողացել գտնել անցկացված տրանսպորտային հայտամրցույթներին վերաբերող որևէ փաստաթուղթ: Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք ոչնչացվել են՝ ավելորդ լինելու պատճառով: Վերջերս քաղաքապետարանը $1 մլն ծախսեց բրիտանական ընկերություններից մեկի խորհրդատվական ծառայությունների համար՝ մայրաքաղաքաին տրանսպորտի վիճակի բարելավման նպատակով, և ու՞ր է արդյունքը»,- հարցնում է քաղաքական գործիչը: Նա հայտնել է նաև, որ սեպտեմբերին կուսակցությունը մի քանի հայց կներկայացնի դատարան: Դրանից մեկը կվերաբերի «Սպայկա» ՍՊԸ-ին տարածքների տրամադրմանը, մյուսն այն բանին, որ քաղաքապետարանի շատ աշխատակիղներ աշխատանքի չեն գնում, բայց բարձր աշխատավարձ են ստանում: