Արմինֆո. Հայաստանում հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը չի երկարաձգվի: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 20-ի նիստում:
Ինչպես հայտարարել է փոխոստիկանապետի Վարդան Եղիազարյանը, մինչ ճրս Հայստանում հին նմուշի անձնագրերը տրվում էին 10 տարի ժամկետով, որից հետո ժամկետը երկարաձգվում էր ևս 5 տարի ժամկետով: Սակայն, համաձայն օրենքի և հ ICAO պահանջների, Հայաստանում երկարաձգման ենթակա չեն 10-ամյա կենսաչափական անձնագրերը:
Ըստ կառավարության նոր որոշման, այսուհետ հին նմուշի անձնագրերով չի երկարաձգվի 5 տարի ժամկետով: «Այս կարգի ընդունումով կառավարությունը հավասարեցնում է օրենքի կիրառումը կենսաչափական անձնագրերի և հին նմուշի անձնագրերի վրա», - ասել է նա:
Ինչպես պարզաբանել է փոխոստիկանապետը, բազմաթիվ երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում և ԵՄ-ում, երկարաձգված անձնագրեր ունեցող անձանց վիզաներ չեն տրամադրում, կամ ընդհանրապես արգելում են մուտքը դեպի այդ երկիր, ինչը որոշակի անհարմարություն է ստեղծում Հայաստանի քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 10 տարի ժամկետով տրամադրված անձնագրերը, որոնք երկարաձգվել են 5 տարի ժամկետով, պրոբլեմներ են ստեղծում անձի նույնականացման առումով: