Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի մի քանի տասնյակ կողմնակիցներ մեկ տարի անց հավաքվել են Ազատության հրապարակում:
Նրանք մտադիր են անցկացնել երթ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների անազատության: Սակայն, երթի ճանապարհի մասին դեռ չկա հստակ տեղեկություն:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբ գրավեց պարեկային ծառայության շենքը մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում: Զինված խումբը կազմված էր 30 հոգուց: Նրանք պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժեց 46 մարդ, այդ թվում`26 ոստիկան: Երեք ոստիկան`գնդապետ Արթուր Վանոյանը, ենթասպաներ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեպանյանը սպանվեցին: Պատանդների թվում էին նաև փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին: Ներկայումս ավարտվել է հետաքննությունը: Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով`սպանություն, զենքի ապօրինի ձեռքբերում և կրում, պատանդների վերցնում, գողություն և այլ հոդվածներով: