Արմինֆո.Ռուսական արտադրության նորագույն մարտական միջոցների հերթական խմբաքանակն է մատակարարվել Ադրբեջան՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանավորվածության համաձայն:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Բաքվի նավահանգիստ են ստացվել մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորում՝ նախատեսված մարտական միջոցների, ինժենարական կառույցների, կենդանի ուժի և հակառակորդի այլ օբյեկտների համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ճշգրիտ խոցման նպատակով: Գերատեսչությունում նշում են, որ ստացված ռազմամթերքը բազմակի անգամ կմեծացնեն ճակատագծում տեղակայված զորքերի մարտական հնարավորությունները:
Հունիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի և հաջող զարգացող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է նորագույն ռազմատեխնիկայի պլանային մատակարարում: «Բաքվի նավահանգիստ ստացված ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս կուղարկվի ճակատամերձ գոտի: Այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջավոր ստորաբաժանումների՝ հակառակորդի զրահատեխնիկայի, ինժեներային և ֆորտիֆիկացիոն կառույցենրի, կենդանի ուժի և այլ օբյեկտների խոցման մարտական և մանյովրային հնարավորությունները: Ադրբեջանին ռուսական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը կշարունակվի»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: