Արմինֆո.Այսօր լարվածություն է դիտվոմ ոչ միայն Իրանում, այլ նաև Պարսից ծոցի բոլոր երկրներում, բայց ներկայումս Հայաստանի ուշադրության կենտրոնում են Սաուդյան Արաբիան և Քաթարը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, իրադարձություններն Իրանում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում կարող են հանգեցնել լուրջ պրոբլեմների, հաշվի առնելով ԱՄՆ քաղաքականությունը, որը վերջերս սակավ չափավոր է: «Վերջերս շատ է քննարկվում Հայաստանի դրական վերաբերմունքը Քաթարի նկատմամբ, ինչը տրամաբանական է, քանի որ Սաուդյան Արաբիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին և Թուրքիային: Իսկ Քաթարը, հակառակը, ուզում է խորացնել քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ»,-նշել է փորձագետը, ընդգծելով, որ Սաուդյան Արաբիայի և Քաթարի հարաբերությունները սրվեցին ոչ միայն Իրանի հարցում եղած տարաձայնությունների, այլ նաև սիրիական հակամարտության նկատմամբ նրանց տարբեր դիրքորոշումներ ունենալու հետևանքով:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Իրանի հարաբերություններին, որ այժմ համընկան Քաթարի հարցում, փորձագետը նշել է, որ նրանց մեջ միշտ եղել է մրցակցություն, որն այժմ էլ շարունակվում է: «Չնայած սեպտեմբերին քրդերը մտադիր են բարձրացնել անկախ Քրդստան հիմնելու հարցը, ինչում Թուրքիայի և Իրանի շահերը կրկին համընկնում են, քանի որ նրանք դեմ են դրան, միևնույնն է նրանք կշարունակեն մնալ մրցակիցներ, և Թուրքիան ստիպված է շատ այլ հարցերում հաշվի առնել Իրանի շահերը», - ասել է նա:
Անդրադառնալով վերջին ահաբեկչական հարձակումներին Իրանում, Մանոյանը նշել է, որ վերջին իրադարձությունները հազիվ թե փոխեն Թեհրանի քաղաքականությունը: «Բայց այն փաստը, որ ահաբեկչական հարձակումը նախապատրաստելու մեջ Իրանը մեղադրում է Սաուդյան Արաբիային, ավելի է մեծացրել լարվածությունը Պարսից ծոցի երկրներում», - ասել է Մանոյանը:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմին, Մանոյանը նշել է, որ նրանց հարաբերությունները կարող են մտնել մի նոր փուլ, և համագործակցությունը կլինի ավելի սերտ: Սակայն, ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարայի և Բաքվի դիրքորոշումները չեն համընկնում: «Եթե Բաքուն անընդհատ փորձում է սրել իրավիճակը և հանգեցնել լայնածավալ պատերազմի, քանի որ դիվանագիտական ոլորտում հաջողություններ չի արձանագրում, Անկարային ձեռնտու չէ նոր պատերազմը տարածաշրջանում», - բացատրել է Մանոյանը:
Նա նաև անդրադարձել է ադրբեջանա-թուրքական ռազմական զորավարժություններին Նախիջևանում: «Այդ զորավարժությունները միտված են ցուցադրելու իրենց ուժն Իրանին, ինչպես նաև հայկական կողմին ցույց տալ, որ կարող են հարվածել նաև Նախիջևանից: Իսկ դա պետք է մեր իշխանություններին դրդի, որպեսզի մեր կառավարությանը բարձրացնի Նախիջևանի , քանի որ այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչպես նաև Արցախը», - եզրափակել է Կիրո Մանոյանը: