Արմինֆո.«Տեղեկատվություն այն մասին, որ մոտ ժամանակներս «Էրեբունի» ավիաբազա նոր տեխնիկա կստացվի, ես չունեմ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, որ մոտ ժամանակներս «Էրեբունի» ավիաբազա կարող են տեղափոխվել ՄիԳ-29 նոր կործանիչներ:
«Բայց ավիացիան զարգանում է, մի տեսակը փոխարինում է մյուսին, և չեմ բացառում, որ երբևէ այստեղ կլինեն ավելի նոր և մանյովրային ինքնաթիռներ: Ես շատ ուրախ կլինեմ դրան, հաճելի է թռիչքներ կատարել նոր տեխնիկայով»,- ասել է գնդապետը:
Խոսելով ավիաբազայի անձնակազմի պատրաստմանը՝ Պետրովն ասել է, որ նրանց պատրաստվածությունը կարելի է գնահատել «լավ»: «Ինքներդ երկնքում տեսաք նրանց պատրաստվածության մակարդակը: Նույնիսկ դուք կարող եք գնահատական տալ. կարծում եմ, այն առնվազն «լավ» կլինի»,- ասել է օդաչուն:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանում ռուսական ռազմական ավիա