Արմինֆո. Ադրբեջանական զորքերը հերթական անգամ կրակ են բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնել է, որ երեկ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել գյուղի ուղղությամբ: Կրակոցները շարունակվել են շուրջ 2 ժամ: «Բարեբախտաբար, համայնքի բնակիչներից ոչ ոք չի տուժել, իսկ կրակոցների հետևանքով նյութական կորուստների գումարը ճշտվում է: Գիշերը խաղաղ է անցել, և հիմա իրավիճակը հանգիստ է»,- ավելացրել է նա:
Նշենք, որ վերջին ժամանակներս հակառակորդը հաճախ է գնդակոծում Բաղանիսը: Վերջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել մայիսի 31-ին: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն գնդակոծության հետևանքով վնասվել է 2 տուն: