Արմինֆո. Ռուսաստանցիների ընդամենը 12%-ն է Հայաստանը բարեկամ երկիր համարում: Այդ է վկայում Լևադա-կենտրոնի Ռուսաստանի «բարեկամներն ու թշնամիները» հարցման արդյունքը:
Հարցման արդյունքի համաձայն, որը հրապարակվել է կազմակերպության կայքում, Ռուսաստանի մերձավոր հինգ երկրներն են Բելառուսը, որը հարցման մասնկիցների 46%-ը համարել է դաշնակից, երկրորդ տեղում է Չինաստանը` 39%, երրորդ տեղում Ղազախստանն է `34%, որին հաջորդում է Սիրիան` 15%, հինգերորդ տեղն զբաղեցրել է Հնդկաստանը` 14%: Հայաստանը հայտնվել է 6-րդ դիրքում: Առաջին տասնյակում են նաեւ Կուբան, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ադրբեջանը. 2015 թվականին ռուսաստանցիների 13%-ն էր Հայաստանը համարում Ռուսաստանի բարեկամ երկիր:
Հիմնական թշնամի ռուսաստանցիները համարում են ԱՄՆ, Ուկրաինան եւ Գերմանիան: Հարցման մասնակիցների կարծիքով, Ռուսաստանի հարաբերություններն առավել վատ են ԱՄՆ հետ (69%), Ուկրաինայի (50%), Գերմանիայի (24%), Լատվիայի, Լիտվայի, 24%, Լեհաստանի` 21%, Էստոնիայի` 16%, ՄԹ` 15, Վրաստանի` 9%, Ֆրանսիայի եւ Թուրքիայի հետ` 8-ական տոկոս: 2015 թվականից ռուսաստանցիներն ամենաշատ իրենց վերաբերմունքը փոխել են Թուրքիայի նկտամամբ: Եթե 2015 թվականին, մինչև ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը Թուրքիային Ռուսաստանի թշնամի էր համարում հարցման մասնակիցների ընամենը 1% -ը, ապա 2016 թվականին` 29%: Այժմ Թուրքիան թշնամի է համարում ընդամենը 8%-ը: Գրեթե հավասարապես են բաշխվել քաղաքացիների պատասխաններն այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է: Ռուսաստանցիների 46%-ը կարծում է, որ Ռուսաստանը մեկուսացված է, 45%-ը հերքում է դա: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի միջազգային մեկուսացման առնչությամբ մտահոգված է ընդամենը 44%-ը:
Հարցումն անցկացվել է 2017 թվականի մայիսի 19-22-ը` երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում: