Arminfo.info



 Երկուշաբթի, 29 Մայիսի 2017 11:57
Դավիթ Ստեփանյան

Վիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղում

Վիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղում

ՌԳԱ ակադեմիկոս, գիտական խորհրդի անդամ, թղթակից անդամ, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Վիտալի Նաումկինն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ Ռուսաստանի հարաբերությունների, զենքի վաճառքի մասին, գնահատում Ադրբեջանի և Հայաստանի հետ Իսրայելի և Իրանի ներկայիս հարաբերությունները, մեկնաբանում է դեպի Հարավային Կովկաս մերձարևելյան անկայունության տարածման հնարավորությունը:

 

Ձեր կարծիքով, որքանով է հաջողված Հայաստանի և Ադրբեջանի հետ, առանց սեփական շահերին վնաս հասցնելու, զուգահեռ հարաբերություններ պահպանելու և զարգացնելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ի՞նչ դեր է խաղում այդ եռանկյունում չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը:

 

Կարծում եմ, որ այլ տարբերակներ պարզապես չկան: Ռուսաստանը փորձում է համախմբել հետխորհրդային տարածությունը, որում կան խորը հակամարտություններով համակված տարածքներ: Նման հակամարտություններից մեկը պատմական բարդ հարաբերություններով պայմանավորված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Եվ այսօր Ռուսաստանին՝ որպես համախմբող կենտրոն, որը հանդես է գալիս նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում միջնորդի դերում, բնականաբար անհրաժեշտ է օպտիմալ կերպով զարգացնել հարաբերությունները ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:  Այլ տարբերակ չկա:  Բնական է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունում գերակշռությունը պատկանում է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ներգրավված Հայաստանին, որտեղ մենք ռազմական ներկայություն ունենք: Ադրբեջանի հետ հարաբերությունների նման մակարդակ չունենք, այդ պատճառով դրանք ասիմետրիկ են: Այդ պատճառով Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղում. չափազանց տարբեր է այդ հարաբերությունների մակարդակը: Ադրբեջանը Ռուսաստանի համար շատ կարևոր կասպյան, թյուրքախոս պետություն է՝ սահամանակից ռուսական ռեգիոններին:

 

Օրերս Ադրբեջան ստացվեց ռուսական զրահամեքենաների հերթական խմբաքանակը: Գեներալները ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին համարում են քաղաքականություն, իսկ քաղաքական գործիչները՝ բիզնես: Ինչպե՞ս կբնորոշեք այդ գործընթացը Դուք:

 

Եթե Ադրբեջան ստացվեին ոչ մեր զրահամեքենաները, ապա դրանք կստացվեին այլ երկրներից: Ադրբեջանն իր ռեսուրսներով առանց զենքի, միևնույն է, չի մնա: Եթե ինչ-որ մեկը Հայաստանում կարծում է, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցության դադարեցումը կհանգեցնի Հայաստանում ավելի լավ կյանքի, սխալվում է: Կարծում եմ, որ ՌՏՀ գծով Ռուսաստանի, այլ ոչ թե այլ երկրի հետ Ադրբեջանի գործընկերությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ Ադրբեջանին զենքի մատակարարումների շուրջ ցանկացած պայմանավորվածությունը պարզապես բիզնես լինել չի կարող: Դա բիզնեսի և քաղաքականության սիմբիոզ է, որի էությունը, նրա կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի հետ միաժամանակ լավ հարաբերությունների և համագործակցության պահպանումն է: Ինչ-որ առումով այստեղ առկա է երաշխիք այն բանի, որ այդ սպառազինությունները Հայաստանի դեմ չեն օգտագործվի: 

 

Ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները՝ հակամարտության կողմերի հետ Ռուսաստանի նման հարաբերությունների լույսի ներքո:

 

Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների, կարգավորման տարբեր ծրագրերի մասին լուրերը տարածվում են նախանձելի հետևողականությամբ: Մանրամասները չգիտեմ, սակայն, կարծում եմ, անել դա, միևնույն է, բավական դժվար կլինի: Կարող եմ, իհարկե, սխալվել, միգուցե և հրաշք կատարվի, և Ղարաբաղի հարցը լուծվի: Սակայն, այսօր կա փուլային և փաթեթային մոտեցումների անհամատեղելիություն, և պայմաններում, երբ կողմերը հակադիր դիրքերում են, չգիտեմ, թե ինչպես է հնարավոր լուծել խնդիրը: Միջնորդները, իհարկե, հակամարտության կարգավորման սխեմա են մշակել, մնում է հուսալ, որ այն կգործի: Որպես միջազգային միջնորդ՝ Մինսկի խումբը դեռևս բավականաչափ ակտիվ դեր չի խաղում, մասնավորապես՝ նոր առաջարկներ մշակելու առնչությամբ: Այս առումով միակ գործող ձևաչափը Ռուսաստանի միջնորդությամբ երկու նախագահների ձևաչափն է:  Հուսով եմ, որ այն կաշխատի, թեև լինելով չափավոր լավատես՝ գտնում եմ, որ մոտ ապագայում դա հազիվ թե տեղի ունենա:  

 

Իսրայելը և Իրանը, հատկապես վերջին ժամանակներս, որոշակի հետաքրքրություն են ցուցաբերւոմ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:  Արդյո՞ք դա պայմանավորված է Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո ԱՄՆ քաղաքականության իրանական վեկտորում փոփոխություններով:

 

Իրանի համար Հայաստանը միշտ շատ կարևոր երկիր է եղել, այդ թվում՝ իրանական պետականության՝ որպես մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների վրա հիմնված ներկայացման գործում: Թեհրանը միշտ Արևմուտքին մատնացույց է անում հաջող զարգացող հայկական, քրիստոնեական համայնքներին, որոնք օժտված են բոլոր իրավունքներով և արտոնություններով: Ըստ որում, Հայաստանն Իրանի ներկայիս կիսաշրջափակման պայմաններում օբյեկտիվորեն Թեհրանի համար մնում է դեպի արտաքին աշխարհ ելքերից մեկը: Համանման պատուհան է Հայաստանի համար Իրանը: Հայաստանի նախագահի, այլ քաղաքական գործիչների ելույթներից ելնելով՝ հանրապետության քաղաքականության դիվերսիֆիկացվածությունը միանգամայն ակնհայտ է: Հայկական հզոր համայնքն ԱՄՆ-ում, Եվրոպայում թույլ է տալիս որոշակի հարաբերություններ կառուցել ՆԱՏՕ-ի, ԵՄ հետ: Եվ Հայաստանի նման դերը թույլ է տալիս դիտարկել վերջինիս՝ որպես օգտակար կամուրջ, ոչ միայն Իրանին, այլ նաև Ռուսաստանին: Այդ պատճառով արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների դիվերսիֆիկացումը թույլ չի տալիս Երևանի քաղաքական ուղեգիծը չափից ավելի իրանական համարել: Մյուս կողմից՝ Ադրբեջանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Իսրայելի հետ: Ժամանակին Իսրայելում շատ ուժեղ էր ադրբեջանական համայնքը: Իսրայելի ղեկավարության հետ շատ լավ հարաբերություններ ուներ Ալիև ավագը, ըստ որում՝ բավական նուրբ ոլորտներում: Այդ պատճառով Բաքվում Իրանին ինչ-որ ասպեկտներում բավական զգուշավորությամբ են վերաբերում: Թուրքիային և Իրանին սահմանակից Ադրբեջանը, ուժեղ խաղացողների առկայությունը, որոնք կարող են փոխել ուժերի ներքին հավասարակշռությունը շիիթական և սունիթական համայնքներով պետությունում, ծայրահեղականներին կամ իրանական պետականությանը համակրող արմատականների առկայությունն, ակնհայտորեն չի ուրախացնում:  Եվ հենց Իսրայելն է թույլ տալիս Բաքվին ելք գտնել իրավիճակից՝ թույլ չտալով փակել մահմեդական երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունները:

 

Այդ թվում՝ Ռուսաստանի հետ…

 

Իսրայելը դիվերսիֆիկացնում է Ադրբեջանի հարաբերություններն արտաքին աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Իհարկե, պակաս չափով, բայց դա նույնպես դիվերսիֆիկացիա է:

Չեմ կարծում, որ տարեսկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բաքու էր եկել՝ ԱՄՆ համար ինչ-որ բան շոշափելու նպատակով: Վաշինգտոնն, իհարկե, պարբերաբար քննադատում է Բաքվին մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար, սակայն ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն ընդհանուր առմամբ վատը չեն, և Իսրայելի վարչապետի միջոցով գործելու կարիք ԱՄՆ-ը չուներ: 

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք նախադրյալներ կան դեպի Հայաստան և Հարավային Կովկաս մերձարևելյան անկայունության տարածման համար, թե՞ Իրանը և Թուրքիան շարունակում են բավական լուրջ պատնեշներ լինել:

Դեպի Հարավային Կովկաս մերձարևելյան անկայունության տարածման անմիջական սպառնալիք դեռևս չկա: Ավելի մեծ վտանգ կա Կենտրոնական Ասիայի համար՝ կապված արմատական խմբավորումներում այնտեղից եկածների առկայության հետ: Ըստ որում, Իրանը, իրոք, Հարավային Կովկասը սիրիական և իրաքյան անկայունությունից պաշտպանող հզոր բուֆեր է: Իսկ Թուրքիան իրեն հետաքրքրող ուղղություններով Հարավային Կովկասի իրավիճակի վրա ներգործության հնարավորություններ չունի:

Կարող եմ ասել, որ Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես շահագրգռված է աշխարհի այլ պետությունների կողմից դրա պահպանմամբ: Ռուսաստանն ունի ռուսների համար շատ կարևոր փիլիսոփայություն, ինչը կայանում է Սիրիայում ավանդական պետականության խախտման դեմ հանդես գալով, «Արաբական գարնան» ժամանակաշրջանում, երբ Արևմուտքը փորձում էր տապալել արաբական երկրների ռեժիմները և խախտել պետականությունը:

 

Իսկ Ուկրաինայի ռեժիմը տապալել և վերջինիս պետականությունը խախտել նույնպե՞ս Արևմուտքն է փորձում:  

 

Ղրիմը միանգամայն այլ իրավիճակ է, ինչի մասին կարելի է բավական երկար խոսել: Իսկ ամեն բան սկսվեց Հարավսլավիայից, Կոսովոյից և Բոսնիաից, ըստ որում ՝ ոչ Ռուսաստանի կողմից: Արևմուտքը տապալեց Հարավսլավիան, և այդ միտումը շարունակվում է նաև հիմա:

 

Ի դեպ, Դուք «կառավարելի քաոսի» կողմնակի՞ց եք:

 

Բացարձակապես ոչ: Այդ տեսությունը 100 տոկոսով դավադրություն է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասինՀայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասին
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՌ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցներըՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Սլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասինՍլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմումՌուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում
Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան