Արմինֆո.Ադրբեջանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության շրջանակում: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, Նյու Յորքում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Դա է պահանջում միջազգային իրավունքը, և դա հակամարտության վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի ըդնունած բանաձևերի միանշանակ պայման է: Ադրբեջանն ամենաշահագրգիռ կողմն է ղարաբաղյան հակամարտության
շուտափույթ կարգավորման գործում: Դա թույլ կտա խաղաղություն, կայունություն և զարգացում բերել մեր տարածաշծրջան», - ասել է Մամեդյարովը:
Նրա ասելով, Ադրբեջանը կշարունակի ակտիվ գործունեությունը աշխարհում խաղաղության, անվտանգության ապահովման և կայունության պահպանման համար: «Ուստի Ադրբեջանը կշարունակի ավանդ ներդնել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև մեր տարածաշրջանի սահմաններից դուրս հաստատուն խաղաղության հաստատման գործում», - եզրափակել է Մամեդյարովը: