Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ, երեք տարի ժամկետով: