Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է նոր կառավարության ձևավորվումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն`Վարդան Արամյանը վերանշանակվեց ֆինանսների նախարար, Հրանուշ Հակոբյանը`սփյուռքի նախարար, Վահան Մարտիրոսյանը`տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Աշոտ Մանուկյանը`էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Իգնատի Առաքելյանը`գյուղատնտեսության նախարար, Վիգեն Սարգսյանը`պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը`արտաքին գործերի նախարար, Սուրեն Կարայանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Բացի այդ, Դավիթ Հարությունյանը նշանակվել է նոր արդարադատության նախարար, ով մինչև վերջերս գլխավորում էր կառավարության ապարատը:
ՀՀ նախագահն ստորագրել է ևս մեկ հրամանագիր, որի համաձայն`Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ինչպես նաև փոխվարչապետ: