Արմինֆո. Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ձեռքում մնացող իրավաբանական իրավունքներն Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման և այդ պատերազմում Արցախի և Հայաստանի ներքաշման լուրջ սպառնալիք են: ԱրմԻՆֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` «Ապրիլյան պատերազմը մեկ տարի անց. վեճեր Արցախի ստատուս-քվոյի շուրջ» թեմային նվիրված սեմինարի ընթացքում:
«Ամենամեծ վտանգն այն է, որ այդ պատերազմում իրավաբանական իրավունքը կլինի Ադրբեջանի ձեռքում` ինչպես արդեն պատահեց 2016 թվականի ապրիլին: Իրավիճակի բարդությունը հաստատվում է այն հանգամանքով, որ քանի դեռ Ղարաբաղի նկատմամբ իրավունքը մնում է Ադրբեջանի ձեռքում, ղարաբաղյան խնդիրը, գործնականում, անլուծելի է: Կարող եմ ասել, որ վերջին 25 տարում այդ ուղղությամբ ցանկացած քաղաքականության իրագործման բուն հնարավորության վրա տաբու է եղել, որը շարունակում է մնալ», - նշել է նա:
Ընդ որում, Սարգսյանն ընդգծել է, որ բոլորը, այդ թվում Թուրքիան, ընդունում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությունը: Նրա կարծքիով, դա Ղարաբաղի շուրջ բանակցությունների հայկական կողմի, գործնականում, միակ, սակայն բավականին ծանրակշիռ ձեռքբերումն է:
Վերլուծաբանն ընդգծել է, որ Ղարաբաղի նկատմամբ իրավաբանական իրավունք ունենալու կարևորությունը Բաքվում գիտակցել են դեռ 1993 թվականին` Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո: Եվ այն ժամանակվանից ի վեր Ադրբեջանը չի հրաժարվում Ղարաբաղի նկատմամբ իրավունքից` հրաշալի հասկանալով դրա կարևորությունը սեփական դիրքորոշումը պաշտպանելու գործում: