Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գոհ է իր աշխատանքի արդյունքներից: «Իմ աշխատանքը համարում եմ բարդ, սակայն՝ արդյունավետ»,- ապրիլի 21-ին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է նա՝ մեկնաբանելով Հայաստանում մարդու
Իրավունքների հետ կապված իրավիճակը:
Թաթոյանի խոսքով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և անձամբ ինքն աշխատում են կարգավիճակի համաձայն՝ օգտագործելով դրա առավելագույն հնարավորությունները: Արման Թաթոյանն ընգծում է, որ իր գործողություններում ոչ մի կերպ կաշկանդված չէ: «Անկախության սկզբունքը գործում է լիակատար չափոց, և մի՞թե կարելի է խոսել իր գործողությունների կաշկանդվածության մասին՝ այն բանից հետո, երբ մենք այդքան մեծաթիվ իրավախախտումներ արձանագրեցինք ամենատարբեր ոլորտներում»,- հարց է տալիս մարդու իրավունքների պաշտպանը: Այնուամենյանիվ, Արման Թաթոյանը խոստովանում է, որ օմբուդսմենի աշխատանքը կարելի է մշտապես կատարելագործել, և ինքը պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ գաղափարներ: Բայց ոչ թե ինչ որ մեկի գովասանքներին արժանանալու համար, քանի որ գտնում է որ պոպուլիզմն օմբուդսմենի աշխատանքում գրավիչ, բայց միաժամանակ կործանարար է: «Ես չեմ աշխատում՝ ինչ-որ մեկին դուր գալու կամ հաճելի խոսքեր լսելու համար, այլ՝ ընդամենը պարտավոր եմ անկանխակալ լինել և գործել օրենքի շրջանակներում»,- նշել է նա:
Իր հասցեին քննադատությանն Արման Թաթոյանը լուրջ է վերաբերում և պատրաստ է հաշվի նստել դրա հետ, եթե այն առողջ է: «Այնուամենայնիվ, դժգոհներ միշտ կլինեն՝ ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիական հասարակության շրջանում, սակայն դրանում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի էությունը»,- հայտարարել է օմբուդսմենը:
Նշենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը, որում օմբուդսմենն արձանագրել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից բազմաթիվ իրավախախտումներ: