Արմինֆո. Առողջապահության նախարարությունում հերքում են նախարար Լևոն Ալթունյանի հրաժարականի մասին տեղեկությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, ներկայումս առողջապահության նախարարն աշխատում է նորմալ աշխատանքային ռեժիմով: «Նախատեսված բոլոր միջոցառումներն ու ծրագրերն իրականացվում են՝ ժամանակացույցին համապատասխան»,- հայտարարել է նա:
Ընդհանուր առմամբ, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, առանձնակի փոփոխություններ կառավարության կազմում մինչև 2018 թ. մայիսը չի սպասվում: Հաստատապես հայտնի է, որ իրենց պորտֆելները կպահանեն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, և մինչև 2018 թվականը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամենայն հավանականությամբ, արդարադատության նախարարի պաշտոնում կմնա նաև Արփինե Հովհաննիսյանը:
Մնացած նախարարների մասով նույնպես հրաժարականների մասին հավաստի տեղեկություններ չկան: