Արմինֆո. «Կոնգրես-ժողովրդական կուսակցություն» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին, որ Հայաստանում կան խաղաղության ծրագրի բազմաթիվ կողմնակիցներ, որն ավելի վազ հնչեցրել է դաշինքի առաջնորդ և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մասնավորապես, ելույթ ունենալով դաշինքի կազմակերպած խաղաղության երթից հետո, Մանուկյանն ասել է, որ ակցիայի մասնակիցների թիվը կազմել է ավելի քան մի քանի հազար, ինչը վկայում է համաշխարհային ծրագիրն ընդունելու հայ հասարակության պատրաստակամության մասին: «Մենք ունենք ուժեղ թիմ և մենք կարող ենք իշխանություններին պարտադրել գնալ հաշտոյան», - ասել է նա:
Մանուկյանը նաև հավելել է, որ դաշինքն սկսում է խաղաղության շարժումը, որը մտադիր է տարածել նաև Ադրբեջանում: «Մենք Բաքվին էլ կստիպենք ստորագրել խաղաղության ծրագիրը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ժողովրդական կուսակցություն» դաշինքը միակն է նախընտրական ուժերից, հակամարտության կարգավորման հարցում որը հանդես է գալիս տարածքային զիջումներին կողմ: Ավելին, դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բանակցություններ են վարում հենց դրա շուրջ: Նա նաև կանխատեսում է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում, ինչը, նրա կարծիքով, խոչընդոտում է Հայաստանի և Արցախի զարգացմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրականացնում են խաղաղության ծրագիրը, այդ թվում նաև Հանրապետական կուսակցությանը: