Արմինֆո. Ղարաբաղի վերաբերյալ Վիեննայի համաձայնությունների իրականացման Մոսկվայի հանձնառությունն անհրաժեշտություն է, մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալը:
«Ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Վիեննայում ձեռքբերված համաձայնությունների հիմք է հանդիսացել հրադադարի մանդատի ամրապնդման շուրջ պայմանավորվածությունը: Դա արվել է ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի պահանջով: Սակայն, համաձայնագիր, չգիտես ինչու, չի ստորագրվել՝ ակնհայտորեն թույլ տրված սխալների պատճառով»,- նշել է նա:
2016 թվականը բնորոշելով որպես խիստ վտանգավոր ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման համար՝ Թոմ դե Վաալը չի բացառել, որ 2017 թվականը Ղարաբաղում ավելի մասշտաբային սպառազինությունների կիրառման հնարավորության տեսակետից կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ:
Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման անայլընտրանքայնությունը՝ բրիտանացի փորձագետն անհրաժեշտ է համարում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը կողմերի կողմից Վիեննայի համաձայնությունների իրականացմանը հասնելու հանձնառության ստանձնի:
«Կարծում եմ, որ ամենից լավ այդ առաքելությունը կկատարի հենց Մոսկվան՝ մի շարք պատճառներով: Բացի այդ, նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ամրանդումը խիստ անհրաժեշտություն է: Եվ, իհարկե, Վիեննայի համաձայնությունները պետք է կրկին մանրամասն քննարկվեն համանախագահների կողմից, եթե, իհարկե, վերջիննես չեն ցանկանում Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունների հերթական վերսկսում»,- ամփոփել է փորձագետը: