Arminfo.info



 Երեթշաբթի, 21 Մարտի 2017 16:25

Էդուարդ Շարմազանով. Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ գործնականում բացառվում է

Էդուարդ Շարմազանով. Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ գործնականում բացառվում է

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը հարցազրույցում իր գնահատականն է տալիս ներքաղաքական վերջին գործընթացներին, նախընտրական արշավին, ինչպես նաև հետընտրական կանխատեսումներ անում:

 

Պրն. Շարմազանով, եթե ելնենք դասական ընտրությունների տրամաբանությունից, ապա ընտրողը պետք է ընտրությունը կատարի՝ քաղաքական ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերի հիման վրա: Եթե այլ քաղաքական ուժերի դեպքում այդ ծրագրերը հիշեցնում են բարի ցանկությունների մանիֆեստ, ՀՀԿ ծրագիրը նման է ծանր հիվանդի էպիկրիզի, «մեր ախտորոշումը» գրիֆով փաստաթղթում կուսակցությունն ինքն է թվարկում պետական կառավարման գրեթե  բոլոր ոլորտներում բազմաթիվ թերություններն ու բացերը: Ստացվում է, որ ՀՀԿ-ն 17-ամյա իշխանավարության ընթացքում անգործությա՞ն էր մատնված:

 

Ոչ, այդպես չէ: Պարզապես այդ 17 տարիներին մենք բազմաթիվ անգամ հնարավորություն ենք ունեցել արձանագրել բոլոր մեր ձեռքբերումները, որոնք, հավաստիացնում եմ Ձեզ, ավելի շատ են, քան բացթողումներն ու թերությունները, որոնց մասին քաջատեղյակ է ընտրողը: Եվ հիմա մեր ծրագրում որոշել ենք ղեկավարվել այլ տրամաբանությամբ՝ արձանագրել բոլոր այն թերությունները և խնդրահարույց հարցերը, որոնք լուծման կարիք ունեն, և մատնացույց անել դրանց կարգավորման ուղիները:

 

Չե՞ք կարծում արդյոք, որ ձեր ծրագրում այդքան մեծ քանակությամբ խնդիրներ և չլուծված հարցեր արձանագրելով բոլոր ոլորտներում ՝ ՀՀԿ-ն կարող է հիասթափություն առաջացնել ընտրողի մոտ:

 

Ոչ, չեմ կարծում: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք ընտրողներին ներկայանում են միայն իրենց ծրագրով և նախընտրական արշավի ժամանակ բոցաշունչ ելույթներով՝ ՀՀԿ մասին հասարակայնությունը կարող է դատել այդ տարիներին կատարած աշխատանքով և փաստացի ձեռքբերումներով: Եվ մեր նախընտրական արշավը, հասարակայնության կողմից մեր կուսակցության ընկալումը ցույց են տալիս, որ մենք ընթացել և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ: Ընտրողների հետ մեր շփումներից ակնհայտ է դատնում, որ հասարակայնությունը վստահում է ՀՀԿ-ին:

 

Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) և «Gallup International Association»-ի վերջին սոցահարցումների տվյալներին, որոնց համաձայն՝ ՀՀԿ վարկանիշը չի գերազանցում 25%-ը:  

 

Կարծում եմ՝ դա նորմալ մեկնարկային ցուցանիշ է կառավարող կուսակցության համար ցանկացած երկրում, և այդ ցուցանիշը լավ պատասխան է բոլոր այն ընդդիմադիր և, ինչու ոչ, մարգինալ ուժերին, որոնք հավաստում էին, որ ՀՀԿ վարկանիշը «մինուս անվերջություն է»: Կարող եմ ասել, որ անցած ընտրությունների նախաշեմին կուսակցության վարկանիշը, համանման սոցհարցումների համաձայն, նույնիսկ 25%-ից ցածր էր, բայց ընտրությունների արդյունքում մենք առաջինն էինք: Այնպես որ՝ այս առումով ընթացիկ ընտրություններում մենք նույնիսկ բարձրացրել ենք մեր վարկանիշը, որում,  ի դեպ, հաշվի չեն առնված շատ կոմպոնենտներ, օրինակ՝ մեր ռեյտինգային թեկնածուների ձայները, որոնք նույնպես կգումարվեն կուսակցության ձայներին: Բացի այդ, հարցումն իրականացվել է մինչև նախընտրական արշավը, իսկ դրա արդյունքների համաձայն՝ կուսակցության վարկանիշն այս օրերի ընթացքում, անշուշտ, բարձրացել է: Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների ծանրակշիռ քանակ:  

 

Դուք հավաստում եք, որ ՀՀԿ-ն վստահություն է վայելում հասարակության շրջանում, այդ դեպքում կուսակցության նախընտրական արշավն ինչո՞ւ են իրականացնում գործիչներ, ովքեր գործնականում չեն ասոցացվում Հանրապետական կուսակցության հետ  /Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Ամիրյան/: Հիշեցնեմ, որ նույն վարչապետը մինչև նախընտրական արշավը հայտարարել էր, որ ՀՀԿ-ին անդամակցությունը միայն բացասաբար կանդրադառնա իր իմիջի վրա…

 

Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում ասոցացվում են կամ չեն ասոցացվում: Կամ հանդիսանում են ՀՀԿ անդամ, կամ՝ ոչ: Ձեր նշած գործիչները ՀՀԿ անդամներ են, և դա փաստ է: Այն, որ նրանք բոլորն այս օրերին քարոզչություն են իրականացնում Հանրապետական կուսակցության օգտին, նույնպես փաստ է: Պատճառը, թե ինչու է նախընտրական արշավն իրականացնում հենց Կարեն Կարապետյանը, պարզ է. կառավարման խորհրդարանական կարգի դեպքում, որին անցել է մեր հանրապետությունը, առանցքային դեր է հատկացվում հենց վարչապետին, իսկ մենք արդեն հայտարարել ենք, որ ՀՀԿ հաղթանակի դեպքում կառավարության ղեկավար կլինի Կարեն Կարապետյանը, այդ պատճառով էլ որոշվել է հնարավորություն ընձեռել նրան այդ նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի շատ շփվել ընտրողների հետ:

 

Պրն. Շարմազանով, այն, որ Կարեն Կարապետյանը չի ասոցացվում ՀՀԿ հետ և հասարակայնության կողմից ընկալվում է ավելի շուտ որպես «ավտոնոմ» գործիչ, վկայում են նաև իմ մատնանշած հարցումների տվյալները: Այդ տվյալների համաձայն՝ ՀՀԿ վարկանիշը չի գերազանցում 25%-ը, մինչդեռ Կարապետյանի վարկանիշը գերազանցում է 80%-ը…

 

Այն, ինչի մասին խոսում եք, մինչև նախընտրական քարոզարշավն էր: Այժմ նա չի կարող չասոցացվել ՀՀԿ հետ, քանի որ արդեն վերջին 18 օրվա ընթացքում Կարապետյանը հանրապետության բոլոր մարզերում և բնակավայրերում քարոզչություն է իրականացնում Հանրապետական կուսակցության «օգտին»: Բացի այդ, դիմելով Կարապետյանի «երկրպագուների» այդ 82%-ին՝ պետք է ասեմ, որ եթե նրանք ցանկանում են այսուհետ ևս տեսնել նրան կառավարության ղեկին, պետք է քվեարկեն ՀՀԿ օգտին, այլ ճանապարհ չկա: Կարեն Կարապետյան, որպես ՀՀԿ-ից առանձին գործիչ, գոյություն չունի. մենք միասնական թիմ ենք, որը գլխավորում Հայաստանի նախագահ, մեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

 

Պրն. Շարմազանով, Դուք նշեցիք, որ ՀՀԿ հաղթանակի դեպքում ձեր կուսակցությունից վարչապետի պաշտոնի թեկնածու է կլինի Կարեն Կարապետյանը, բայց դա մինչև 2018 թվականը, երբ լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Արդյո՞ք հնարավոր եք համարում 2018 թվականից հետո սցենարի փոփոխություն, և, ասենք, Սերժ Սարգսյանով Կարեն Կարապետյանի փոխարինում:

 

Մենք այդ հարցը չենք քննարկել, մեզ համար հիմա առաջնահերթ խնդիրն առաջիկա ընտրություններում հաղթանակն է, և այդ դեպքում, ինչպես արդեն ասել եմ, վարչապետի պաշտոնի համար մեր թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը: Թե ինչ կլինի 2018 թվականից հետո, ժամանակը ցույց կտա:

 

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ, վերջին սոցհարցումների համաձայն, «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը գերազանցում է ՀՀԿ վարկանիշը:

 

Դա «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը չէր, քանի որ, երբ անցկացվել են այդ հարցումները, դաշինք, որպես այդպիսին, դե-յուրե, չկար: Դա Ծառուկյանի անձնական վարկանիշն էր, բայց եթե համեմատենք այդ ցուցանիշը Կարեն Կարապետյանի վարկանիշի հետ, բոլոր դափնիները մեզ են պատկանում: Ընդհանրապես թերահավատորեն եմ վերաբերում դաշինքներին հայկական իրականությունում, քանի որ դրանք ձևավորվում են ոչ գաղափարական հիմքի վրա, և, ինչպես ժամանակն է ցույց տալիս, արագ փլուզվում են:

 

Պրն. Շարմազանով, Ձեզ չի՞ շփոթեցնում այն փաստը, որ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը  հայտարարում են ՀՀԿ հետ հետընտրական կոալիցիա ձևավորելու ցանկության բացակայության մասին:

 

Մենք ինքներս չենք ձգտում ինչ-որ քաղաքական ուժի հետ ինքնանպատակ դաշինքներում համախմբվել: Առավել հավանական եմ համարում ՀՅԴ հետ ՀՀԿ հետընտրական դաշինքը:  

 

Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց, ինչպես Չերչիլն է ասել. «Լավ քաղաքական գործիչը պետք է կանխատեսումներ անի, հետո հմտորեն բացատրի, թե ինչու դրանք չիրականացան»: Ինչպիսի՞ն է առաջիկա խորհրդարանական ընտրությունների Ձեր կանխատեսումը՝ որպես լավ քաղաքական գործիչ:

 

Միանշանակ կարող եմ ասել, որ 6-րդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն, որը կողմնակիցների կայուն բանակ բունի: Եվս երեք ուժ կարող է հայտնվել խորհրդարանում, բայց հիմա նրանց չեմ նշի: Ընդհանրապես կցանկանայի, որ 6-րդ գումարման խորհրդարանում հայտնվեին կայուն գաղափարական հիմքեր ունեցող կուսակցություններ, սակայն մեր ժամանակների ընտրողը նախապատվություն է տալիս ոչ թե գաղափարախոսությանը, այլ՝ պոպուլիզմին:

 

Ձեր գնահատականը ներկայիս նախընտրական արշավին, որն աչքի ընկավ

հաճախակի դարձած «ռազբորկաներով»…

 

Չեմ կարծում, թե ներկայիս նախընտրական արշավն այդ առումով տարբերվում է նախորդներից: Պարզապես, ելնելով ընտրությունների ռեյտինգային համակարգի առանձնահատկությունից՝ այդ ընտրություններում մեծ թվով թեկնածուներ են  գրանցվել՝ ավելի քան 1600, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կողմնակիցները, հարազատները, ծանոթները, և նույնիսկ եթե նրանց մի մասը ներգրավված լինի ինչ-որ միջադեպերում, սխալ տպավորություն կստեղծվի, որ դրան ինչ-որ կերպ կապված են ընտրությունների հետ: Չնայած դրան՝ հավաստում եմ, որ ընտրությունների ռեյտինգային համակարգն այսօր օպտիմալ է Հայաստանի համար, և դա ասում եմ ոչ միայն ես, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև՝ հինգերորդ գումարման խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր, որոնք կոնսենսուսի հիմունքով ընդունեցին նոր Ընտրական օրենսգիրքը:

 

Եվ վերջում… Ձեր կարծիքով, արդյո՞ք սպասվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ:

 

Տեսականորեն հնարավոր է ամեն բան, բայց գործնականում՝ ոչ, քանի որ Հանրապետական կուսակցությունն առաջին իսկ փուլում, միայնակ կամ կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, մեծամասնություն կստանա և կառավարություն կձևավորի:

 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Владимирович
После того, как Президент России В.В. Путин во время встречи с С.Саргсяном внимательно посмотрел на него и ни сказал ни слова подержки, а только пожелал стабильности, стало ясно, что в Кремле все равно, с кем разговаривать в Армении. Так что, г-ну Шармазанову ничего иного и не остается, как озвучивать призывы и необоснованные пожелания. Мечтать, как говорится, не вредно.
Роберт К.
Господин Шармазанов делает хорошую мину при плохой игре. В воздухе запахло поражением республиканцев, к чему добавилось внутреннее недовольство в самой республиканской партии. Второго тура, скорей всего не будет, но не из-за победы этой партии, а из-за победы других политических сил. Ну, а мастерству интервьюирующих журналистов Арминфо можно только поаплодировать - так точно вскрыть всю сущность дающего интервью точно сформулированными вопросами могут только они!

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան