Արմինֆո. Ծառուկյան դաշինքի կողմից Արագածոտնի մարզում ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածու՝ «Մաքս-գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Մանուկյանն այսօր իր նախընտրական արշավը սկսեց Ծաղկահովիտ համայնքից, ոտեղ եկել էր նաև դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկյանը չցանկացավ բարձրաձայնել մինչ այդ մարզում կատարած իր գործերի և ծրագրերի մասին՝ նկատելով, կարիք լինելու դեպքում պետք է իր հնարավորությունների սահմաններում օգնի մերձավորին։ Նա նաև ընդգծեց, որ առաջիկայում ևս անհրաժեշտության դեպքում աջակցելու է մարզի բնակիչներին և իրականացնելու է բազմաթիվ ծրագրեր։ Մինչդեռ համայնքի բնակիչներրից շատ շատերը նշեցին, որ այս տարիների ընթացքում Մանուկյանը միշտ եղել է իրենց կողքին, ցանկացած հարցում իր հնարավորության սահմաններում աջակցել նրանց, անկախ նրանից, այդ պահին եղել է ԱԺ պատգամավոր թե ոչ։
Օրինակ Հերիքնազ տատը նկատեց, որ ժամանկին Մանուկյանն օգնել է իրեն լուծել առողջական խմդիրները, իսկ Պարգև պապը շնորհակալություն հայտնեց վառելափայտի հարցում աջակցության համար։ Համայնքի բնակչուհի-ուսանողուհի Աննան էլ նշեց, որ Մանուկյանն օգնել է նրան ուսման վարձը վճարելու հարցում։
Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն աջակցում է տարածաշրջանի բնակիչներին ոչ միայն սոցիալական խնդիրները լուծելու հարցերում, այլև իրականացնում է ծրագրեր կրթական ոլորտում։
Ասյօր նրա ղեկավարած «Մաքս-գրուպ» ընկերության աջակցությամբ մարզում պետք է մեկնարկեր համադպրոցական վիկտորինան, որին նախատեսված էր, որ պետք է մասնակցեին շուրջ 4000 աշակերտներ։ Դրա նպատակն էր խթանել աշակերտների մոտ սերը և հետաքրքրությունն առ ուսում։ Հաղթողներին համար նախատեսված էր անակնկալներ։ Սակայն քաղաքական որոշ դրդդապատճառներից առաջացած խոչընդոտների պատճառով միջոցառումն առժամանակ հետաձգվել է։