Արմինֆո.102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները ոտքի են հանվել «տագնապի» ազդանշանով և շարժվել են դեպի «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային հրաձգարաններ` հերթական մարտական ստուգման շրջանակում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմերթի ընթացքում մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները բարդ մարտավարական իրադրությունում մշակում են օդուժի հարվածներին դիմագրավման, տեղանքի ձնապատ, թունավոր նյութերով վարակված, քարքրոտ դժվարանցանելի հատվածների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողության գոտիների հաղթահարման գործողությունները:
ՀՕՊ ստորաբաժանումներն օդային տարածքը կփակեն «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի «Բուկ Մ1-2», «Ս-300Բ» համալիրների, «ՄիԳ-29» կործանիչների և «Մի-8ՄՏ» և «Մի-24Պ» ուղղաթիռների կիրառմամբ:
Ռազմական ինժեներները կկառուցեն ամրություններ և կստեղծեն ականապատ արգելքներ, կապավորները կծավալեն կապի շարժական հանգույցներ, հրամանատարաշտաբային մեքենաներ, կհաստատեն կապի ուղիներ և այլն: