Արմինֆո.ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել Ոստիկանության Գորիսի բաժնում ծեծի մասին, փաստի առնչությամբ ստուգումներ են իրականացվում:
Այլ մանրամասներ Ոստիկանությունում հրաժարվել են հայտնել: Սակայն, ԱրմԻնֆո-ի՝ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էդմոն Խաչատրյանի միջև, իսկ ավելի կոնկրետ՝ Խաչատրյան կրտսերը Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի է ենթարկվել վերջինիս աշխատասենյակում: Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պատճառն այն փաստն էր, որ Էդմոն Խաչատրյանը «համարձակվել է» հաղորդագրություն ուղարկել ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին: Տուժածը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ էլ այժմ գտնվում է:
Հատկանշական է, որ սա Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ: Մասնավորապես, նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, ով հետագայում միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ էր ներգրավվել: