Արմինֆո. Հայաստանի ոչ մի քաղաքական ուժ չի կարող հավակնել մեծամասնությանը 6-րդ գումարման խորհրդարանում: Փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է արտահայտել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա կարծիքով, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բերեցին նրան, որ ընտրությունները կեղծելը դարձավ գրեթե անհնար, հետևաբար, քաղաքական ուժերը, որպես այլընտրանք, ստիպված կլինեն դիմել սև PR-ի և մանիպուլյացիաների օգնությանը: Բայց ՀՅԴ-ն չի պատրաստվում հետևել այդ տակտիկային: Նա նկատել է, որ ոչ մի կուսակցություն չի կարող վստահ լինել իր հաղթանակի մեջ, ՀՅԴ-ն ունի կայուն ընտրազանգված: Նա գտնում է, որ Հայաստանում կա իշխանափոխության ընդամենը երկու եղանակ`հեղափոխություն և իշխանության կառուցվածքի փոփոխություն: «Փորձը ցույց տվեց, որ առաջինն անընդունելի է, հետևաբար, մենք որոշեցին փոփոխությունների հասնել ՀՀԿ հետ համագործակցելով, բաժանելով նրա հետ քաղաքական պատասխանատվությունը, փոխելով իշխանությունը ներսից: Կարծում եմ, որ մեր ընտրազանգվածը գնահատել է մեր այդ քայլը»,-ընդգծել է նա:
Նա նաև անլուրջ է համարում նախընտրական կաշառքների բաժանման մասին հայտարարությունները: «Դա ավելի շուտ մարտից առաջ կատարվող հետախուզում է, քաղաքական ուժերը փորձում են հասկանալ հասարակության տրամադրությունը»,-հայտարարել է նա, հավելելով, որ ՀՅԴ-ն մտադիր չէ բաժանել ընտրակաշառքներ, և ավելին, կպայքարի նման բացասական երևույթների դեմ: