Արմինֆո.ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Բազմասեր Առաքելյանն իր տուն է հրավիրել Փարպի գյուղի բնակիչներից մեկին և ծեծի ենթարկել նրան՝ այն բանի համար, որ նա համարձակվել է ասել, որ մտադիր է քվեարկել ՀՅԴ-ից թեկնածուի օգտին: Առաքելյանն այս տեղեկատվությունը հերքել է, սակայն ՀՅԴ-ից պատգամավորները հայտարարել են, որ իրենք տեղի ունեցածի անհերքելի ապացույցներ ունեն:
Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածուներին և զսպվածության կոչ արել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արարատի մարզում ՀՀԿ-ից պատգամավոր երկու թեկնածուի՝ Մուրադ Մուրադյանի և «Ավշար» ընկերության սեփականատեր, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայր Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները ծեծել էին միմյանց: