Արմինֆո.ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հնարավոր է համարում բանակցային գործընթացի փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Մասնավորապես, նա նշել է բանակցային գործընթացի փոփոխության հնարավորությունը` իրավունքից ինքնորոշման փաստին: Ընդ որում, նրա կարծիքով, դա չի կարող դառնալ պատերազմի պատճառ, ավելին, այն ընդունելի է միջազգային հանրության կողմից: «Այժմ կարելի է հասնել ինքնորոշման փաստին, ինչպես ԼՂՀ ճանաչման, այնպես էլ այն Հայաստանի մաս դառնալու ճանապարհով: Միջազգային հանրությունը Հայաստանը և ԼՂՀ-ն կարող է ճանաչել որպես Լաչինի միջանցքով միմյանց կապված միասնական միավոր»,-նշել է քաղաքական գործիչը:
Օսկանյանը մեկնաբանել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մասնակցության հարցը: Մասնավորապես, նա նկատել է, որ ինքը չի հանդիսանում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման կողմնակիցը, համարելով դա հապճեպ ընդունված որոշում: «Իսկ այժմ, երբ հանդիսանում ենք այդ կառույցի անդամ, սխալ կլինի այն լքելը, բայց հարկավոր է վերանայել անդամության պայմանները: Մենք պետք է ունենաք առավելություններ, մասնավորապես, ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Վրաստանի հետ ինտեգրման գործընթացներ սկսելու հնարավորություն: Իսկ անդամ-երկրների կատեգորիկ մերժման դեպքում կարելի է բարձրացնել ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու հարցը»,-եզրափակել է նա: