Արմինֆո. «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հունվարի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա նշել է, որ եղել են հանդիպումներ, սակայն բանակցություններ չկան: «Միանգամայն հնարավոր է, որ ներկայիս համակարգն ապամոնտաժելու նրանց պատկերացումները չհամընկնեն մեր պատկերացումներին: Հետեւաբար՝ հիմա այդպիսի մեծ ցանկություն չկա, բայց ես համագործակցությունը չեմ բացառում», - ասել է Արամ Սարգսյանը: