Արմինֆո. Ներիշխանական գժտությունները Հայաստանում շարունակվում են, հրաժարական է տվել Հովիկ Աբրահամյանի հերթական գործընկերը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Նա դեռ չի բացատրել իր հրաժարականի մոտիվները: Նշենք, որ Հանրապետական կուսակցությունից Աբրահամյանի դուրս գալուց հետո պաշտոնից ազատվեց նրա եղբորորդին, Արմավիրի ոստիկանության ղեկավար Աշոտ Աբրահամյանը:
Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներից հետո, որ ՀՀԿ շարքերը պատրաստվում է լքել նաև Մհեր Սեդրակյանը, իսկույն պաշտոնանկ արվեց նրա ազգականը, Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանը: