Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում փոխհամաձայնություն ձեռք չի բերվել խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ:
Որևէ դաշինքի կազմում մասնակցությանը դեմ է, մասնավորապես, կուսակցության խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով պնդում է ընտրություններին առանձին մասնակցությունը: Վարչության մյուս անդամները դեմ չեն համախմբմանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ դաշինքում: Առաջիկա օրերին կրկին կանցկացվի կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ ընտրություններին «Ժառանգության» մասնակցության ձևաչափի հարցը կլուծվի բաց քվեարկությամբ: