Արմինֆո.Երևանում ձնամաքրման աշխատանքների որակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Սանիտեկ ընկերության վրա: Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Ըստ Արեյանի, Սանիտեկը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Երևանում ձնամաքրման աշխատանքների որակի ողջ պատասխանատվությունն ընկնում է իր վրա, ինչը նախատեսված է Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրով: Ընդունելով, որ մայրաքաղաքի փողոցները, բակերն ու մայթերը հաճախ հիշեցնում են սառցադաշտեր, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ նախորդ տարվա համեմատ առաջընթացն առկա է: «Հնարավոր է, որ կա պարկի ընդլայնման և համապատասխան տեխնիկայով հագեցման խնդիրներ, քանի որ աշխատանքների ընթացքի վրա ազդում է նաև եղանակը: Այնուամենայնիվ, փողոցները, երթևեկելի մասերը և մայթերը մաքրելը Սանիտեկի պարտականությունն է»,-հայտարարել է Արեյանը: Նրա խոսքով, շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել նոր տեխնիկա:
Արեյանի նշել է նաև արտասահմանյան փորձի մասին, որտեղ համատիրությունները փայատերերի հետ համատեղ մասնակցում է համապատասխան տարածքների մաքրման աշխատանքներին:
«Սանիտեկ» ընկերությունը, որն զբաղվում է աղբահանությամբ, հանդիսանում է միջազգային Sanitek International Group ընկերության մասնաճյուղը, որն ստեղծվել է 2010 թվականին, Բեյրութում: Հայաստանի մայրաքաղաքում, այն սկսել է աշխատել 2014-ի դեկտեմբերից, Երևանի Կենտրոն համայնքից: