Արմինֆո.Ադրբեջանցիները շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել այօրվա դիվերսիոն ներթափանցման փորձին հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նրա հավաստմամբ, Տավուշի ուղղությամբ մենք ամենալավ կահավորված և անվտանգ հենակետերն ունենք։ «Իսկ ընդհանուր դիրքը միանշանակ գերակայող է թշնամու նկատմամբ։ Հետևաբար, պետք է եզրակացնել, որ շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այդտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ անելուն», - գրել է փորձագետը։
Ինչպես արդեն հաղորդվել է, Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ջոկատների դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հայկական կողմը երեք զոհ ունի, ադրբեջանական կողմի զոհերի մասին դեռ չի հաղորդվում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մարտերը շարունակվում են: Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը ձեռնարկվել է տեղական ժամանակով 7:30 սահմաններում: