Արմինֆո. «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարը միաձայն վարչության նախագահ է ընտրել նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանին:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության համաձայն, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբումը», «Ժառանգությունը» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մտադիր են համատեղ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ կուսակցություններին մտադիր է միանալ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որին սատարելու մասին արդեն հայտարարել է Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը: Շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր դաշինքը ֆինանսավորելու են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը և Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը: