Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահի մամուլի քարտուղարը Վիկտոր Սողոմոնյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժին Ռուբերտ Քոչարյանի «մասնակցության» մասին լուրերը:
Նշենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջական օրակարգը համակարգվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
«Սեյրան Օհանյանը հանդես է գալու, որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների միավորման առանցք՝ Օսկանյանը, Դեմկուսի առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը: Չի բացառվում, որ առաջիկայում ոմանք ՀՀԿ-ից դուրս գան եւ միանան այս շարժմանը»,- գրում է թերթը:
Օրերս Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում որակական փոփոխություններ իրականացնելու նպատակով: