Արմինֆո. Անհաղթահարելի հակասությունների բացակայությունը վերաբեռնման շանսեր է թողնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
«ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և կառավարությունում նշանակումների առնչությամբ վերջինիս ծրագրերը Ռուսաստանի և ԱՄՆ ապագա հարաբերությունների առնչությամբ զգուշավոր լավատեսության առիթ են տալիս: Գործարար Թրամփի պրագմատիկությունը, Ռուսաստանի նկատմամբ ֆոբիաների բացակայությունը միանգամայն հնարավոր է դարձնում վերաբեռնումը:
Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ թե Բիլ Քլինթոնը, թե Ջորջ Բուշ կրտսերը և նույնիսկ Բարաք Օբաման, իշխանության գալով Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբեռնման ձգտմամբ, միշտ հեռացել են գերբեռնմամբ: Այս առումով Սկակովն անհրաժեշտություն է համարում Ռուսաստանի կողմից ամերիկյան նոր վարչակազմին ընդառաջ քայլերը:
«Լինելով նախագահ՝ Թրամփն իր մտակերտվածքով մնում է գործարար, ով գնահատում է հուսալիությունը, ազնությունը և կանխատեսելիությունը: Հենց այդ որակները պետք է ցուցաբերի Մոսկվան, եթե Ռուսաստանն, իրոք, ձգտում է ԱՄՆ հետ հարաբերությունների լուրջ և իրական վերաբեռնման»,- ամփոփել է փորձագետը: