Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է հանրապետության նախագահը:
Այցի շրջանակում կկայանան Ռոհանիի հանդիպումները Հայաստանի նախագահի և վարչապետի հետ: ՀՀ նախագահի նստավայրում բարձրագույն մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք նպատակաուղղված են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը: Իրանի նախագահը նաև ներկա կլինի հայ-իրանական գործարար համաժողովին: