Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ և ԱԺ-ում պետության ղեկավարի նախկին մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը կիրկին հերքել է լուրերն այն մասին, որ հանդիսանում է կեղծ ընդդիմադիր: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ավելին, Դալլաքյանը պնդում է, որ մինչև պաշտոնից հեռանալը նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկեց զբաղեցնել ավելի բարձր պաշտոն և չանցնել ընդդիմադիր դաշտ: «Նման ձևով Սերժ Սարգսյանը փորձեց ինձ պահել, առաջարկելով աշխատանք, փորձեց ինձ կաշառել, բայց դա նրան չհաջողվեց»,-հայտարարել է նա: Դալլաքյանը նշել է նաև, որ նախագահի հետ խոսակցությունից հետո և նախքան մամուլի ասուլիսը, որի ընթացքում ինքը հայտարարեց իր հիաժարականի մասին, նրա հետ փորձել է կապի մեջ մտնել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: «Բայց ես այդ զանգերին չպատասխանեցի, որից հետո Գևորգյանը հաղորդագրություն ուղարկեց, որ ինքն ունի նախագահի հանձնարարականը, բայց ես կրկին չպատասխանեցի»,-հայտարարել է Դալլաքյանը:
Քաղաքական գործիչը կրկին հայտարարել է, որ ընդիմադիր դաշտ իր հերթական անցումը կապված է հանրապետությունում ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: «Իրավիճակն այնքան վատ է, որ նույնիսկ վարչապետն է դա ընդունում»,-հայտարարել է նա:
Նշենք, որ 2007 թվականին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անկուսակցական Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով Վանաձորից պատգամավոր էր ընտրվել: Սակայն, 2012 թվականին, այն բանից հետո, երբ անդամակցեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա ընտրություններում պարտվեց այդ ժամանակ անկուսակցական Էդմոն Մարուքյանին: Բայց հանրապետականները դժվարին պահին չլքեցին իրենց դաշնակցին և առաջարկեցին բարձր պաշտոն: Նա զբաղեցրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում պետության ղեկավարի մշտական ներկայացուցչի պաշտոնները: 2016 թվականի հոկտեմբերի 10-իօն նա հրաժարական տվեց և դուրս եկավ ՀՀԿ շարքերից: Ըստ որում, նա հավաստիացրեց, որ մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն և որպես ընդդիմադիր մասնակցել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է», - նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նախկին պատգամավորը հայտարարել է, որ իր կառավարման ողջ ընթացքում Սարգսյանը ոչ մի խոստում չի կատարել: