Արմինֆո.Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահը շրջագայության կմեկնի Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան, հաղորդում է Iran Daily-ն:
ԻԻՀ նախագաահի աշխատակազմում հաղորդել են, որ շրջագայության առաջին փուլում Ռոուհանին կժամանի Երևան, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում ԻԻՀ նախագահը մտադիր է ստորագրել առևտրատնտեսական համագրոծակցության շուրջ փոխըմբռնման մասին հուշագիր: Երկու երկրների գործարարները կմասնակցեն խորհրդաժողովի`առևտրային փոխհարաբերությունները քննարկելու նպատակով:
Այնուհետև ԻԻՀ նախագահը կայցելի Ղազախստանի մայրքաղաք Աստանա, որտեղ կհանդիպի Ղազախստանի իր պաշտոնակցի հետ: Մեկօրյա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ փաստաթղթերի ստորագրում:
Ուղևորության եզրափակիչ փուլում Ռոուհանին կմեկնի Բիշքեկ` հանդիպելու Ղրղըզստանի նախագահի հետ: ԻԻՀ նախագահի Բիշքեկ այցի ընթացքում նախատեսվում է մի քանի հուշագրերի ստորագրում:
Տարածաշրջան այցի ընթացքում Ռուոհանիին կուղեկցեն մի քանի նախարարներ և Իրանի խորհրդարանի պատգամավորներ: